Դերանուն

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Ես — 1-ին դեմք, եզակի, ուղղական
Դու — 2-ին դեմք, եզակի, ուղղական
Մենք — 1-ին դեմք, հոգնակի, ուղղական
Ձեր — 2-րդ դեմք, հոգնակի, սեռական
Դուք — 2-րդ դեմք, հոգնակի, ուղղական
Նա — 3-րդ դեմք, եզակի, ուղղական
Նրան — 3-րդ դեմք, հոգնակի, տրական
Քեզ — 2-րդ դեմք, եզակի, տրական
Քո — 2-րդ դեմք, եզակի, ուղղական


2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։

Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….



Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:
3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…

Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…


 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։

Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։

Նա — եզակի, ուղղական
Այդ — եզակի, ուղղական
Սա — եզակի, ուղղական
Նույնպես — եզակի
Այդ — եզակի, ուղղական
Սա — եզակի, ուղղական


 4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։

Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։

Իր — անձնական դերանուն, սեռական, եզակի, 3-րդ դեմք
Դու — անձնական դերանուն, ուղղական, եզակի, 2-րդ դեմք
Ես — անձնական դերանուն, ուղղական, եզակի, 1-ին դեմք
Քեզ — անձնական դերանուն, տրական, եզակի, 2-րդ դեմք
Սրանք — ցուցական դերանուն, ուղղական, հոգնակի, 1-ին դեմք
Մի — անորոշ դերանուն
Նրանից — անձնական դերանուն, բացառական, եզակի, 3-րդ դեմք
Սա — ցուցական դերանուն, ուղղական, եզակի, 1-ին դեմք
Այսպես — ցուցական դերանուն, 1-ին դեմք


 6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

Նրանք այսօր համերգ տվեցին մեր դպրոցում։
Մենք ընդհանրապես չէինք ուզում այսօր գալ դասի։
Ինքը չցանկացավ մասնակցել նախագծին։
Իրենք շատ էին սիրում ֆուտբոլ։
Դուք կարող եք այցելել թանգարան։


7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:

Ոչ ոք չէր տեսել այսչափ մեծ սարդ։
Դրա ամենալավ կողմը դիմացկունությունն է:
Նրանք պատրաստել էին նույնպիսի ուտելիք։
Դա ամենահետաքրքիր գիրքն էր, որ նա կարդացել էր։
Սա իմ տեսած լավագույն ֆուտբոլային հանդիպումն էր։
Մյուս անգամ նրանք ավելի երկար կմնան Իտալիայում։
Երկու տարբեր մարդիկ նրան տվեցին միևնույն նվերը։


 8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ


 9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:

1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:

1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Շտեմարան

54. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դերանուններ։

3) որևէ, այսքան, միմյանց, յուրաքանչյուր

55. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դերանուններ։

2) նույնպիսի, նույնչափ, նույնքան, միևնույն

56. Ո՞ր շարքում դերանուն չկա։

3) ինքնուրույն, ինքնին, ինքնըստինքյան, ինքնիրեն

57. Ո՞ր նախադասության մեջ է ընդգծված բառը դերանուն։

2) Այլ է կարոտը հիմա հրավառ ու բորբ

58. Ո՞ր նախադասության մեջ դերանուն չկա։

2) Տեսնլով ախոռապետի լկտիությունը՝ Վասակը իբրև արժանապատիվ հայորդի, ապշում է և մտածում, որ հայերը երբեք նման բան չէին անի

59. Ո՞ր նախադասության մեջ դերանուն չկա։

1) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարին մեկ է երևում, իսկ փողոցներում էլ մարդ չկա

60. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս։

2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի

61. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս։

62. Ո՞ր տարբերակում ընդգծված դերանունը գործողության հատկանիշ կամ հանգամանք չի մատնանշում։

63. Ո՞ր շարքում են միայն առարկայի հատկանիշ ցույց տվող դերանունները։

64. Ո՞ր նախադասության մեջ է դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս։

65. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ։

1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե

66. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա։

3) Արմանը դույլը դրեց եղեգնյա ծորակի տակ և որոշ ժամանակ անց ստուգեց, որ լցվելուց հետո դույլը շուռ չգա։

67. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական։

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

68. Ո՞ր նախադասության մեջ հարաբերական դերանուն կա։

1) Բյուրավոր ծաղիկների բույրը տարածվել էր անդնդախոր կիրճերում, ուր բարձրաբերձ լեռնաշղթաներից թավագլոր գահավիժում էին ականակիտ աղբյուրները։

69. Ո՞ր տարբերակում հարաբերական դերանուն չկա։

4) Ուր էլ լինել չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր

70. Ո՞ր շարքում տրված տեսակին չպատկանող դերանուն կա

3) ողջը, նույն, բոլորը, ամեն ոք — որոշյալ

71. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում։

4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը

72. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում։

4) մեկմեկու, միմյանց, ով, ոմանք

74. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում։

1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ

75. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա։

1) Ես քո վրա հույս չեմ դնում

76. Ո՞ր տարբերակում է ընդգծվածը ցուցական դերանուն։

3) Այնպես բարակ են ձեր մատները, տիկին

77. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ։

2) ոմն, մի, ուրիշ, այլ

78. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում։

1) ամբողջը

  1. Նա այսօր գնաց խանութ, քանի որ առավոտյան հաց չէր կերել։
  2. Դա ամենալավ գնդակն էր, որով ես խաղացել էի։
  3. Նրանք իրար հետ չէին խոսում։
  4. Ով կմտածեր, որ այս տարի Արսենալը կհավակնի չեմպիոնությանը։
  5. Բոլորը հավաքվել էին նրանց տանը։
Այս նյութը հրատարակվել է Հայոց Լեզու (Ավագ դպրոց)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն