Պատմության ընտրությամբ դասընթացի՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ան

Անցած տարվանից ես սկսեցի ավելի շատ սիրել պատմություն առարկան, այդ պատճառով էլ այս ուսումնական տարում, որպես ընտրությամբ դասընթաց, ընտրել եմ նաև պատմություն առարկան։ Ինձ սկսեցին ավելի շատ հետաքրքրել անցյալում կատարված իրադարձությունները։ Դրա համար էլ այս տարի ընտրեցի խորացված պատմություն, որպեսզի ավելի շատ բան սովորեմ և՛ համաշխարհային, և՛ հայոց պատմության մասին։ Այս տարի մենք ավելի շատ հանդիպումներ և քննարկումներ ունեցանք տարբեր մասնագետների հետ՝  տարբեր թեմաներով։ Իհարկե, այդ հանդիպումները հետաքրքիր էին, բայց գնալով դրանք դառնում էին ձանձրալի։ Նաև մենք այցելեցինք ԵՊՀ և Մանկավարժական համալսարան, և հետաքրքիր էր ծանոթանալ համալսարաններին, նրանց գործունեությանը։ Ամփոփելով այս ուսումնական շրջանը՝ կարող եմ ասել, որ այն, իհարկե, արդյունավետ էր, բայց իմ  սպասելիքներն այնքան էլ չարդարացան։
Ստորև ներկայացնում եմ իմ կատարած աշխատանքները՝

Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով

Հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ

Պատմական աղբյուրների ուսումնասիրություն

Այս նյութը հրատարակվել է Պատմության ընտրության դասընթաց-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն