Աշխարհի ամենահետաքրքիր ռեստորանները (2)

Ընթրիք երկնքում

Իսկ ի՞նչ կասեք երկնքում հաց ուտելու մասին։ Այս ռեստորանը կարող է ձեր այդ երազանքը իրականություն դարձնել, քանի որ ընդամենը վճարելով 40,000 դոլար, դուք և ձեր 21 ընկերները կարող եք վայլել ձեր ընտրիքը հենց երկնքում։ Ռեստորանը գտնվում է գետնից 45 մետր բարձրության վրա և կարող է տեղադրվել յուրաքանչյուր վայրում, որը ունենա անվտանգության համար սահմանված բոլոր պահանջները։

Ժայռ, Զանզիբար, Տանզանիա

Այս ռեստորանը հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հեռու լինել աղմկոտ քաղաքային կյանքից։ Ռեստորանը կառուցված է մի մեծ քարի վրա, որտեղ երևում է գեղեցիկ ծովափը։

Սոնեվա Կիրի, Կոհ Կուդ, Բանքկոկ

Այս ռեստորանում մարդիկ կարող են վայելել Կոհ Կուդ անտառի ամբողջ գեղեցկություն։ Ռեստորանը կախված է բամբուկի ծառից, իսկ մատուցողները ուտելիք բերելու համար պետք է պարանների միջոցով շատ բարդ ճանապարհ անցնեն, որը էլ ավելի է զվարճացնում հաճախորդներին։

Նինձյա, Նյու Յորք, ԱՄՆ

Այս ռեստորանում հաճախորդները կարող են իրենց զգալ ինչ-որ նինձյաների մասին ֆիլմի մեջ, քանի որ ռեստորանի մուգ գույները և նինձյա մատուցողների կատարած հնարքները շատ սուր զգացողություններ են տալիս։ Ռեստորանում մատուցում են ճապոնական ուտեստներ և հաստատ արժի գոնե մեկ անգամ այցելել Նինձյա ռեստորան, չնայած որ այն շատ թանկ է։

Դանս լե Նուար, Փարիզ, Լոնդոն և Մոսկվա

Դանս լե Նուարը շատ յուրահատուկ ռեստորան է, քանի որ այնտեղի բոլոր աշխատողները ունեն տեսողական խնդիրներ։ Բայց այդ խնդիրները ոչ մի կերպ չեն խանգարում հաճախորդներին որակով սպասարկելու համար։ Այս հայտնի ռեստորանը իր մասնաճյուղերը ունի ՄԲ-ում, Ֆրանիսայում և Ռուսաստանում։

Ատ․Մոսֆեր, Դուբայ

Այս ռեստորանը գտնվում է Բուրջ Խալիֆա շենքի մեջ, որը համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը։ Հենց ռեստորանը գտնվում է 122-րդ հարկում և ունի ծովից 1030 մետր բարձրություն, ինչի շնորհիվ համարվում է աշխարհի ամենաբարձր ռեստորանը։

Աղբյուր

Այս նյութը հրատարակվել է Թարգմանություն (12-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն