Աշխարհի ամենահետաքրքիր ռեստորանները (1)

Հաջիմե ռեստորան, Բանքկոկ, Թայլանդ

Չնայած նրան, որ այս ռեստորանում մատուցում են համեղ ճապոնական ուտելիք, այն հայտնի չէ կոնկրետ դրանով։ Հաջիմե ռեստորանում մատուցողները ռոբոտներ են, ովքեր ոչ միայն որակով սպասարկում են, այլ նաև կարողանում են հաճախորդներին ուրախացնել։ Ռեստորանի տերը՝ Լապասսարադ, Թանաֆանտը ավելի քան 1 միլիոն դոլար է ծախսել 4 պարող ռոբոտներ գնելու համար։

Իթհաա ռեստորան, Մալդիվներ

Իթհաա ռեստորանը համարվում է աշխարհում ամենագեղեցիկներից մեկը, քանի որ այն գտնվում է ջրի տակ։ Գտնվելով 5 մետր խորության մեջ, ռեստորանը ունի թափանցիկ առաստաղ, որտեղից երևում են ծովում լողացող բազմաթիվ ձկներ։ Ռեստորանը նաև շատ ապահով է, քանի որ շատ առաստաղը շատ ամուր է և չի կարող կոտրվել։

Ձյուն ռեստորան, Կեմի, Ֆինլանդիա

Շոգից փախչելու համար ամենալավ միջոցը Ֆինլանդիայում գտնվող սառցե ռեստորան այցելելն է։ Այն ամբողջովին պատված է սառույցով, իսկ ջերմաստիճանը չի բարձրանում -5 աստիճանից։ Ռեստորանը բացվում է Հունվարից հետո, իսկ ոչ աշխատանքային ամիսները այն քանդվում է, իսկ հետ նորից պատրաստվում աշխատողների կողմից։

Գրոտտո Պալազես, Պոլիգնանո ա Մարե, Իտալիա

Իտալիան հայտի է իր գեղեցիկ ճարտարապետությամբ, իսկ Գրոտտո Պալազես ռեստորանը այդ գեղեցկության մեջ ունի իր ներդրումը։ Այս ռեստորանը գտնվում է ծովի կողքին գտնվող քարանձավում, որը պատված է բնական բյուրեղներով և քարերով։ Բայց այս ռեստորանը բացվում է միայն ամռան ամիսներին և մատուցում է իտալական ամենաէկզոտիկ ուտեստները։

Ժամանակակից զուգարան, Թայպեյ, Թայվան

Թայվանի այս ռեստորանը ունի շատ անսովոր միջավայն ճաշելու համար։ Հետևելով իր անունին, այս ռեստորանը ունի բաղնիքի տեսք։ Այնտեղ ուտելիքները մատուցվում են փոքրիկ զուգարանների մեջ, իսկ աթոռները նույնպես զուգարաններ են։

Աղբյուր

Այս նյութը հրատարակվել է Թարգմանություն (12-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն