Սանչի նավթատարի վթարը

Վթարը տեղի է ունեցել հունվարի 6-ի երեկոյան 2018 թվականին: Sanchi լցանավը, որը պատականում է Իրանի ընկերությանը եւ նավարկում ՝ պանամական դրոշի ներքո, Չինաստանի արեւելյան ափի մոտ բախվել էր Հոնկոնգի CF CRYSTAL չորաբեռնատարի հետ: Նավթատարում ընդհանուր առմամբ եղել Է 32 մարդ, նրանցից 30-ը՝ Իրանի քաղաքացիներ են, իսկ անձնակազմի երկու անդամը Բանգլադեշից են: Բախման հետեւանքով նրանց հետ կապն ընդհատվել էր:

Միջադեպի հետեւանքով մահացել են նավթատարի բոլոր 32 անդամները:

Հոնկոնգի չորաբեռնատարում եղել է անձնակազմի 21 անդամ, նրանց բոլորին հաջողվել է փրկել: ՉԺՀ-ն պատահարի վայր էր ուղարկել չորս փրկարարական նավ եւ երեք նավ՝ վառելիքի տարածումը կասեցնելու համար: Հարավային Կորեան կորածների որոնման համար նավ եւ ուղղաթիռ էր ուղարկել: Ավելի ուշ գործողությանը միացել էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին:

Չինաստանի իշխանությունները հայտնաբերել էին, որ բախումից հետո ստեղծվել էր մոտավորապես 18,5 կիլոմետր նավթի կտոր, քանի որ այն տեղափոխում էր մոտ 2.000 տոննա ծանր մազութ։

Այս նյութը հրատարակվել է Էկոլոգիա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն