Խրախուսանք

Այս բառը նշանակում է ինչ-որ մեկին քաջալերել կամ ոգևորել։ Այն կարող է լինել և նյութական, և բառերով։ Առանձնացնում են խրախուսանքի երեք տեսակ՝

  • Հավասարապես
  • Ըստ ընդունակության
  • Ըստ կարիքի 
  • Ըստ արժանիքի

Առաջին տեսակը այն է, որ բոլորին հավասարապես են պարգևատրում կամ ինչ-որ բան անում՝ չնայելով կարողություններին և մարդու տեսակին։ Ինձ ընդհանրապես դուր չի գալիս այս հրախուսանքի տիպ։ Ես ավելի շատ կողմ եմ արդարությանը, քան հավասարությանը։ Պետք է ամեն ինչում մարդկանց միմյանց հետ համեմատել և չանտեսել ինչ-որ մեկի ունակությունները և չգերագնահատել այլ մեկին։ Օրինակ՝ երբ երկու մարդու նույն պարգևով են պարգևատրում, բայց մեկը արել է ավելի շատ գործ, քան մյուսը։ Դա արդար չէ, քանի որ պետք է լինել անկեղծ և բոլորին գնահատել ճիշտ։ Խրախուսանքի երրորդ տիպին նույնպես համաձայն եմ, բայց որոշ պայմաններով։ Բերեմ դասարանում քննարկված օրինակը։ Օրինակ՝ երբ մի աշակերտ, ով լավ չի սովորում և ուրիշի նյութերն է վերցնում, ինչ-որ կարիքով խնդրում է ուսուցչին, որպեսզի նա իրեն ավելի բարձր դնի՝ ուսուցիչը կարող է դա անել։ Ուսուցիչը, իհարկե, կարող է մտնել այդ սովորողի դրության մեջ, բայց չպետք է այդ սովորողին ավելի բարձր նշանակի, քան այն սովորողին՝ ում բլոգի նյութերը վերցնում է կարիքի մեջ գտնվողը։ Քանի որ դա արդեն անարգանք կլինի այդ սովորողի համար։ Քննարկման ժամանակ մեծ մասը ասեցին, որ կռիվ կանեին ուսուցչի հետ նման արարքի համար, իսկ մի քանիսը ասացին, որ իրենց համար դա կապ չունի։ Ես կվիճեի ուսուցչի հետ միայն այն ժամանակ, երբ այդ սովորողը ինձնից բարձր ստանար։ Ինձ թվում է, որ ոչ մեկին էլ հաճելի չի լինի, որ ուրիշ մեկը քո աշխատանքը վերցնելով ավելի լավ արդյունքների հասնի։ Չորրորդ տեսակը նույնպես քննարկեցինք դասարոնում։ Օրինակ՝ արդա՞ր կլինի անգլերեն լեզուն շատ լավ իմացող մի սովորող ոչ մի բան չանի բլոգում, բայց ավելի բարձր ստանա, քանի այն սովորողը, որը գիտելիքներով զիջում է նրան, բայց բլոգում շատ է աշխատում։ Իմ վերաբերմուքնը կախված է իրավիճակից։ Ես չեմ կարողանում կողմնորոշվել, թե որ տարբերակը արդար կհամարեի այդ իրավիճակում։

Այս նյութը հրատարակվել է Հասարակագիտություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն