Աշխարհի ամենատարօրինակ տոները (2)

Համաշխարհային կատուներին գրկելու տոն

Հունիսի 4-ին մարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց կատուներին և փորձում են իրենց ուրախացնել։

Գամակների օր

Ով կարող էր ավելի հետաքրքիր և հանգստացնող տոն մտածել, որը ավելի լավը կլիներ գամակների տոնից։ Այս տոնը մարդիկ նշում են հուլիսի 22-ին։ Դե իսկ նշելու ամենապարզ և լավ տարբերակը գամակ պատրաստելն ու դրա վրա պառկելն է։

Համաշխարհային մոծակների տոն

1897 թվականի օգոստոսի 20-ին Ռոնալդ Ռոսսը ապացուցեց, որ մոծակները կարող են մարդկանց մեջ տարածել մալարիա հիվանդությունը։ Դրանից հետո այդ օրը սկսվեց համարվել համաշխարհային մոծակների տոն, որը փորձում է նպաստել մարդկանց առողջ կյանքին։

Համաշխարհային ձեռքերը լվանալու օր

Ձեռքերը լվանալու տոնը ստեղծվել է, որպեսզի այն մարդկանց մոտ հաճախակի ձեռքերը լվանալը սովորություն դարձնի։ Տոնը սկսել են նշել 2008 թվականի հոկտեմբերի 15-ից։

“Մի մոռացիր ինձ” տոն

Կարծում եմ, բոլորս էլ ունենք ինչ-որ հարազատներ կամ ընկերներ, որոնց մենք սիրում ենք, սակայն, որոշ պատճառներով չենք կարողանում հաճախակի շփվել։ Այս ոչ պաշտոնական տոնը ստեղծվել է հենց այդպիսի մարդկանց համար։ Նոյեմբերի 10-ին բոլորը ունեն հնարավորություն կապնվելու իրենց համար կարևոր մարդկանց հետ և մի քանի փոխանակելու։

Կարմիր խնձոր ուտելու օր

Ամեն տարի դեկտեմբերի 1-ին նշվում է կարմիր խնձոր ուտելու տոնը, որի իմաստը բնության կողմից տրված ամենաօգտակար մրգերից մեկին “հարգանք” մատուցելն է։ Այդ օրը դուք կարող եք ուտել կամ խմել ցանկացած բան, որը պատրաստվելիս օգտագործվել է խնձոր։

“Առանց Լ” տոն

Ամեն տարի դեկտեմբերի 25-ին մարդիկ նշում են “առանց Լ” տոնը, որի ստեղծման պատճառները անհայտ են։ Այդ օրը մարդիկ փորձում են ընդհանրապես չօգտագործել Լ տառը։

Աղբյուր

Այս նյութը հրատարակվել է Թարգմանություն (12-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն