Հետաքրքիր փաստեր վոլեյբոլի մասին (2)

Աշխարհի ամենաբարձրահասակ խաղացողը Վուտիչաի Սուկսառան է

Աշխարհի ամենաբարձրահասակ խաղացողը Վուտիչաի Սուկսառան է: Այս թայվանցի խաղացողի բոյը 224 սմ է։ Չնայած, որ նա շատ բարձրահասակ է, շատ երիտասարդ (25) և շատ տաղանդավոր, նա դեռ խաղում է Թայվանական լիգայում։ Նրա կոշիկի չափսը 56-ն է։ Շատ դժվար է այնպիսի ընկերություն գտնել, ով արտադրում է այդքան մեծ կոշիկներ։ Բարեբախտաբար կա այնպիսի ընկերություն, ով հատուկ Վուտիչաի համար արտադրում է կոշիկներ։ Հաստատվել է, որ նա ունի գիգանտիզմ։ Որոշները մտածում էին, որ ամենաբարձրահասակը Դմիտրի Մուսերսիկին է, բայց նա միայն 218 սմ է։

Ուիլֆրեդո Լեոնը ամենարագ գնդակ մատուցողն է

Լեհ վոլեյբոլիստը մի անգամ գնդակը մատուցել է 134 կմ/ժ արագությամբ։ Այդ դեպքը տեղի է ունեցել 2018/19 մրցաշրջանի Պերուջիայի և Մոդենայի մեջ տեղի ունեցած խաղի ժամանակ։ Այն պաշտոնական ռեկորդ է, բայց հնարավոր է, որ եղել են ոչ պաշտոնական ավելի արագ մատուցումներ, որոնք չեն գրանցվել։ Նաև պետք է նշել Մատեյ Կազիյսկիյին, ով մի քանի անգամ գնդակը մատուցել է 132 կմ/ժ արագությամբ։ Նա ամենուժեղ վոլեյբոլիստներից մեկն է։

Ամենաերկար սեթը

Ով կմտածեր, որ Կորեկան լիգայի Jumbos — Rush&Cash խաղը կմտնի պատմության մեջ։ Jumbos-ը հաղթում էր 2-0 հաշվով և բոլորը կարծում էին, որ շատ հեշտ հաղթանակ կլինի։ Հենց այդպես էլ եղավ, խաղը ավարտվեց 3-0 հաշվով, բայց վերջին սեթը շատ յուրահատուկ եղավ։ Rush&Cash թիմը չէր հանձնվում։ Վերջին սեթը հաշիվը 56:54 էր, որը դարձավ աշխարհի ռեկորդ, որպես ամենաերկար տևած սեթը։ 106 միավոր մեկ սեթում։

Ամենաերկար վոլեյբոլի <<գործողությունը>>

Հիմնականում վոլեյբոլի <<գործողությունները>> երկար չեն տևում։ Դրանք մոտավորապես տևում են 10-15 վայրկյան։ Բայց ինչ կլինի եթե այն տևի 7 անգամ ավելի երկար։ Այդպիսի բան տեղի է ունեցել Չինական լիգայում։ <<Գործողությունը>> տևել է 1 րոպե 35 վայրկյան։ Ասիացի խաղացողները սիրում են երկրպագուներին հաճույք պատճառել և սիրում են երկար խաղալ։ Գիտեմ, որ 1 րոպե 35 վայրկյանը շատ չի թվում, բայց այդքան խաղալու համար մեծ աշխատանքի է պետք։ Ուղղակի պատկերացրեք, թե հաղթող թիմը ինչքան է ուրախացել հաղթելուց հետո։

Կարո՞ղ են խաղացողները դիպչել ցանցին

Ինչպես գիտեք խաղացողները չեն կարող դիպչել ցանցին, քանի որ այն խախտում է։ Բայց կա մի բացառություն։ Առանց պատժվելու կարելի է դիպչել դաշտից դուրս գտնվող ցանցին։

Աղբյուր

Այս նյութը հրատարակվել է Սպորտային փաստեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն