Ճամփորդություն դեպի Արատես

Ամսի 9-11 ունեցանք շատ լավ ճամփորդություն դեպի Արատես։ Ես այս ճամփորդության մասին չգիտեի, բայց վերջին օրերին ընկերներս ինձ պատմեցին ու ես էլ գրանցվեցի։ Բացի մեր խմբից մեր հետ եկել էին նաև նորեկների խումբը։ Երբ հասանք Արատես, միանգամից տեղավորվեցինք և մի քիչ հանգստացանք։ Նորեկները բարձրացան Սմբատաբերդ և հետ եկան, որից հետո ճաշեցինք։ Արդեն մութը ընկել էր, և բոլորս խարույկի շուրջ սկսեցինք խոսել, ծանոթանալ միմյանց հետ և երգեր լսել։ Հետո գնացինք տուն և քնեցինք։ Առավոտյան նախավարժանքից և նախաճաշից հետո գնացինք տարածքը մաքրելու։ Հետո Տարոնին օգնեցինք վոլեյբոլի ցանց տեղադրել և տարածքը խոտերից մաքրել, իսկ արդեն երեկոյան՝ խորոված ուտելուց հետո, գնացինք տարբեր խաղեր խաղալու։ Մենք փոքր ֆուտբոլի դարպասներ էինք գտել և ֆուտբոլ էինք խաղում, իսկ մնացածը՝ վոլեյբոլ։ Արդեն շատ հոգնած էինք և միանգամից քնեցինք։ Հաջորդ օրը հետ գալուց մտանք Սևանի մոտ գտնվող ճամբար, որտեղ մեր դպրոցի սովորողները նույնպես գնում են։ Այնտեղ շատ լավ դարպասներ կային և մենք նորից ֆուտբոլ խաղացինք։ Հետ գալուց նաև մտանք Հայրավանք, նկարվեցինք և շարժվեցինք հետ դեպի Երևան։ Այս ճամփորդությունը ուրախ անցավ, բայց այդքան էլ հետաքրքիր չէր։

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն