Կուբա

Կուբայի հանրապետությունը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կուբայի ջրային հարևաններն են ԱՄՆ, Մեքսիկան, Բահամյան կղզիները, Հաիթին, Ճամայկան, Դոմինիկյան Հանրապետությունը և Կայմանյան կղզիները։ Շրջապատող ջրային ավազաններն են Մեքսիկական ծոցը, Կարիբյան ծովը և Ատլանտյան օվկիանոսը։

Ռելիեֆ

Տարածքի 1/4 կազմում են լեռնային տարածքները։ Ամենաերկար լեռների շարքը կազմում է 240 կմ։ Այնտեղի է գտնվում Կուբայի ամենաբարձր կետը՝ Տորկինոն, 1970 մետր բարձրությամբ։ Կզղու 2/3 կազմում են հարթավայրերը, որտեղ աճեցնում են շաքարեղեգ և ծխախոտ։

Կլիմա

Կղզու հարավային մասի կլիման հյուսիսարևադարձային է, իսկ մնացած հատվածում` արևադարձային։ Կլոր տարին հիմնականում փչում են հյուսիս-արևելյան քամիները։ Հիմնականում չոր եղանակներ լինում են նոյեմբերից ապրիլ ամիսներին, իսկ անձրևներ շատ տեղում են մայիսից հոկտեմբեր։ Միջին ջերմաստիճանը հունվարին 21 °C է, իսկ հուլիսին`27 °C: Տաք ջերմաստիճանի պատճառով Կուբայում հաճախակի են լինում Մեքսիկական ծոցին բնորոշ փոթորիկներ։ Փոթորիկների մեծ մասը լինում են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։

Բնական պայմաններ

Կուբայում են աճում մոտավորապես 1000 էնդեմիկ ծաղկի տեսակներ։ Տարածքի 1/4 պատված է անտառներով։ Այստեղ շատ տարածված են միջատները՝ 7000 միջատի տեսակ։ Շատ են կրիաները, ֆլամինգոները, շնաձկները, սարդերը, կարիճները։

Ամենաերկար գետը Կաուտոն է՝ 370 կմ, իսկ ամենամեծ լիճը Լագունա դե Լեչեն է։

Տնտեսություն

Կուբան պետական մակարդակով հետևում է սոցիալիստական սկզբունքների` կազմակերպելուն պետական վերահսկողությամբ պլանային տնտեսություն։ Արտադրության մեծ մասի սեփականատերը պետությունն է և աշխատուժի մեծ մասը աշխատում է պետական համակարգում։ Յուրաքանչյուր կազմակերպություն, որը ցանկանում է վարձել կուվացու, պարտավոր է վճարել Կուբայի կառավարությունը, որը իր հերթին վճարում է աշխատողին կուբական պեսոներով։

Կուբայում ՀՆԱ մեկ շնչի հաշվին կազմում է 9000 դոլար։ Կուբայի բնական ռեսուրսներն են շաքարավազը, ծխախոտը, ձուկը, ցիտրուսային մրգերը, սուրճը, լոբին, բրինձը, կարտոֆիլը և գյուղատնտեսական կենդանիները:

Վարելահողերը կազմում են տարածքի 1/3: Հողերը շատ պտղաբեր են և նույնիսկ տարեկան 2 անգամ պտուղ են տալիս։ Ամենաշատը աճեցնում են շաքարեղեգ, բրինձ, ցիտրուսներ, կարտոֆիլ, բանաններ, եգիպտացորեն և լոլիկ։ Անասնապահության մեջ գլխավոր ճյուղերն են խոշոր եղջերավոր անասանապահությունը, խոզաբուծությունը, ձկնաբուծությունը և հավաբուծությունը։

Կուբան հիմնականում արտահանում է շաքարավազ, նիկել, ձուկ, դեղորայք, ցիտրուսային մրգեր և կոֆե, ներմուծում է սննդամթերք, վառելիք, հագուստ և տեխնիկա։ Առևտրային գործընկերներն են Կանադան, Վենեսուելան, Չինաստանը, Նիդերլանդները և Իսպանիան։

Բնակչություն

Ըստ հաշվարկների, բնակչությունը շարունակելու է նվազել։ Սեռատարիքային բուրգում նկատվում է, որ բնակչության մեջ ամենաշատն են 50-59 տարեկան մարդիկ։ Կանայք գերակշռում են։

Բնակչություն — 11.3 մլն
Տարածք — 110,000 կմ2
Տարեկան աճ — -0.06%
Միջին տարիք — 42 տարեկան
Միջին կյանքի տևողություն — 79 տարի
Խտություն — 109 մարդ/կմ2
Ուրբանիզացիա — 78%
Խոշոր քաղաքներ — Հավանա, Սանտիագո դե Կուբա, Կամագուեյ
Կառավարման ձև — Սոցիալիստական Հանրապետություն
Պետական լեզուներ — իսպաներեն
Ազգային կազմ — 51% մուլատ, 37% սպիտակամորթ, 11% սևամորթ, 1% ասիացի
Կրոն — 65% քրիստոնյա, 23% աթեիստ, 17% ազգային կրոն

Այս նյութը հրատարակվել է Աշխարհագրություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն