Մարդու զգացողություններ

Մարդիկ ամեն օր ունենում են տարբեր զգացողություններ՝ տխրություն, ուրախություն, երջանկություն և այլն։ Մարդիկ ունենում են տարօրինակ զգացողություններ և մտքեր, որոնք ոչ բոլոր մարդիկ կարող են հասկանալ։ Իմ կարծիքով, բոլոր զգացողությունները չես կարող բացատրել բառերով։ Երբ մարդիկ մենակ են լինում, սկսում են մտածել ավելի շատ վատ բաների մասին, քան լավ բաների։ Երբ ես ձանձրանում եմ, սկսում եմ վատ բաների մասին մտածել, իսկ երբ անընդհատ շարժման և ինչ-որ գործողության մեջ եմ, միշտ մտածում եմ լավ բաների մասին և երջանկություն եմ զգում։ Մարդկանց մոտ լինում են այնպիսի զգացողություններ, որոնք մարդիկ չեն կարողանում իրենց մեջ պահել և եթե պահում են, սկսում են պայթել։

Այս նյութը հրատարակվել է Նախագծային շաբաթ․ Մարտ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն