Կենդանիների մասին խնդիրներ

  1. Առաջին գազանանոցում կա 2 վագր, որ օրական ուտում է 10 կգ միս, 3 վագրը, որ օրական ուտում է 9 կգ միս և 1 վագր, որ օրական ուտում է 15 կգ միս:  Երկրորդ գազանանոցում կա 5 վագրը, որ օրական ուտում է 5 կգ միս և 1 վագր, որ օրական ուտում է 20 կգ միս:

2017 թվականի Հոկտեմբեր ամսի 30-ին երկրորդ գազանանոցից տարան առաջին գազանանոց այն վագրին, որը օրական ուտում էր 20 կգ միս: Առաջին գազանանոցից երկրորդ գազանանոց բերեցին այն վագրին, որը օրական ուտում է 10 կգ միս: Քանի՞ կգ միս գնեցին առաջին և երկրորդ գազանանոցները միասին 2017 թվականի Հոկտեմբեր ամսին վագրերին կերակրելու համար:

 

 

 

2. Գազանանոցում կա 5 մեծ վագր և 10 ձագ վագր: Առաջին վագրը 5 տարեկան է, երկրորդը՝ 7, երրորդը՝ 9, չորրորդը՝ 11 և հինգերորդը 3 տարեկան: Եթե բոլոր վագրերը մինչև 20 տարեկանը 2 տարին մեկ ունենան 4 ձագ, քանի՞ ձագ վագր կլինի գազանանոցում:

Դու գիտեիր, որ վագրերը բազմանում են 2–3 տարին մեկ, ունենում 2–4 ձագ: Վագրերը ապրում են 20 տարի:

 

3. Սովորաբար հայկական գամփռը ապրում է 15 տարի, բայց այս գամփռը ապրել է 17 տարի։ Գամփռը օրական ուտում է 4կգ միս: Քանի կիլոգրամ միս է կերել գամփռը իր գազանանոցում ապրելու ժամանակ, եթե նա գազանանոց է բերվել 5 տարեկանում։

 

4. Ագարակի գազանանոցը ունի ձիեր: Որոնցից երեքի անունները են՝ Մաշա. Խզբզ և Բոմ: Ձիերը օրական ուտում են 7 կգ հատիկային կեր (աղացած գարի, վարսակ) + 9 կգ խոտ:  Ուտում են օրը վեց անգամ: Քանի կգ կեր և խոտ են գնել 1 ամիս երեք ձիերին կերակրելու համար:

 

 

5. Ագարակի գազանանոցում կա քաղցրահամ ջրերի շնաձուկ, որը բերված է Ամազոն գետից: Նա վեց ամսեկան է: Նրան կերակրում են օրական երկու անգամ 30 գրամ միս: Իր ողջ կյանքի ընթացքում քանի կգ միս է կերել շնաձուկը:

 

6. Ագարակի գազանանոցում կա 2 գերմանական հովվաշուն: Նրանցից էգը 3 տարեկան 5 ամսեկան է, իսկ արուն 6 տարեկան 11 ամսեկան: Նրանց օրական կերակրում են երկու անգամ, 1 կգ մսով: Քանի կգ միս է կերել յուրաքանչյուրը իր կյանքի վերջին երկու տարիներին:

 

7.  Ագարակի գազանանոցում կա 15 ճապոնական բադ, որոնցից 5-ը 6 տարեկան են, իսկ 10-ը՝ 2 տարեկան: Նրանք օրական ուտում են 80 գրամ կեր, որի 30%-ը ցորեն է, իսկ մյուս մասը գարի: Քանի գրամ ցորեն են կերել բոլոր բադերը միասին իրենց ողջ կյանքի ընթացքում:

 

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Տրամաբանություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն