Պատմություն

Կատարման ժամկետը` 16-20.10

  1. Թվարկեք Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները, նշելով նրանց գոյության դարերը;

Արատտա- Ք․ա 28-27-րդ դարերում

Արմենիա- Ք.ա 24-23-րդ դարերում

Հայասա- Ք․ա 15-13-րդ դարերում

Նաիրի երկիր- Ք․ա 13-10-րդ դարերում

Ուրարտու կամ Արարատյան թագավորություն- 9-րդ դար առաջին կեսին

 

 

  1. Պատմեք Արատտայի մասին;

Արատտան Հայկական առաջին պետական կազմավորումն է: Արատտան գոյություն է ունեցել Ք. ա. 28-27-րդ դարերում: Դա իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների աձանագրություններից: Արատտայի արքան համ արքա էր համ էլ երկրի հոգևոր առաջնորդ այսինքն քրմապետ: Նա երկրի կաևոր հարցերը քննարկում էր ավագների հետ: Շումերական բնագրերից իմանումենք Արատտայի բանակի, պատսպապատ մայրաքաղաքի և Արատտայի սեպագրերի մասին: Արատտայի հովանավորող աստվածը Հայկն էր իմաստության և ջրի աստված Հայայի որդին:

 

  1. Համաձա՞յն եք, որ Արատտան Հայասայից հզոր էր (պատասխանը հիմնավորեք);

Ես համաձայն չեմ, որ Արատտան Հայասայից հզոր էր, որովհետև Հայասան գոյություն է ունեցել Արատտայից ավելի ուշ և ունեցել է ավելի հզոր զենքեր և ռազմադաշտ է դուրս բերել 700 մարտակարք և 10-հազարանոց հետևակ:

 

  1. Գրեք պատմվածք կամ հեքիաթ Արատտայի Ձեր հասակակցի մասին:

Լինում է չի լինում մի տղա է լինում: Նա ապրում էր Արատտայի պարսպապատ մայրաքաղաքում: Նրա ընտանիքը ապրում էր մի 1 սենյականոց խրճիթում: Նրանք քնում էին հին և մաշված շորերի վրա, նրանց զուգարանը գտնվում էր դրսում, իսկ նրանց շորերը տան գետնին թափված: Այդ տղան հագել էր գայլի մորթուց բաճկոն, բրդից գործված ճղված շալվար և հագել է տրեխներ: Նա սիրում էր մեկ-մեկ հայրիկի հետ գնալ անտառ և որսալ կենդանիներ, որպեսզի իր տատիկը նրան բաճկոններ կարի: Նա շատ էր սիրում, երբ բանակը անցնում էր քաղաքով: Նա դուրս էր գալիս և զինվորներին բարևում և փորձում նրանց նման կանգնել: Նա իր մայրիկի և քույրիկի հետ ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ գնում էր կամ ջրհորից ջուր վերցնելու կամ էլ սարերի աղբյուրներից ջուր վերցնելու: Նա դրսում իր ընկերների հետ խաղում էր: Նրանք բաժանվում էին երկու խմբի և զիվորների պես իրար հետ կատակով կռվում էին: Իր հայրիկը նետ ու աղեղ պատրաստող էր, իսկ մայրը տնային տնտեսուհի: Մայրիկը պատրաստում էր ճաշ և մաքրում էր խրճիթը:

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Պատմություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն