Խուլիո Կորտասար և Ժան պիեռ Ռոնե

Խուլիո Կորտասար. «Ժամանակագրություն Կեսարի համար»։

Ժան Պիեռ Ռոնե «Քրիստոսի մտերմիկությունը»
Համեմատի՛ր երկու ստեղծագործություններում եղած ժամանակագրությունները։

Իմ կարծիքով առաջին ստեղծագործությունը մեծ գործ արած և այլ մարդկանց շատ օգնած մարդու մասին է, ով սիրում է, որ իրեն գովաբանում են և փառաբանում են, իսկ երկրորդը մի մարդու, ում համար կարևոր չէ, թե ուրիշները ինչ կասեն իր մասին և շարունակում է անել իր գործը։


Կազմիր քո կյանքի ժամանակագրությունը։ Համեմատիր կարդացածիդ հետ, նշիր տարբերությունները։

Ժամանակագրություն ասելով հասկանում եմ իմ կյանքի հետագա անելիքները, ապագան և սկզբունքները։ Ես չեմ սիրում խոսել իմ հետագա կարևոր անելիքների մասին և ավելի շատ ուզում եմ անել վերջացնել և ցույց տալ արդյունքը։


Գրառում արա կարդացածդ ստեղծագործություննեի մասին՝

  1. ինչի մասին են․

Այս ստեղծագործությունները տարբեր մարդկանց ապրելակերպերի մասին են։ Առաջինը կայսեր ապրելակերպի մասին է, ով հզորացնում է իր երկիրը և փառք է ձեռք բերում։ Երկրորդը սովորական մարդու ապրելակերպի մասին է, ով ապրում է հասարակ կյանքով։ Երկուսն էլ իրենց մեջ պարունակում էին շատ խորհուրդներ։

  1. որ առասպելների հետ ընդհանրություն ունեն․
  2. ինչ են սովորեցնում, ինչ ակնարկ ունեն իրենց մեջ․

Առաջին ստեղծագործությունը ասում էր, որ ինչքան էլ դու լավը լինես, ինչքան էլ փառաբանված և գովաբանված լինես՝ միևնույն է ունես վատ կողմեր, կատարյալ չես և անում ես վատ կամ վնասակար բաներ։ Նաև ասում էր, որ տարվելով քո լավ կողմերով դու մոռանում ես վատ կողմերի մասին և դրանք սկսում են աճել։

Երկրորդ ստեղծագործությունը խորհուրդներ էր տալիս կյանքի համար։ Պետք է մարդը կարողանա իրեն կառավարել և չկորցնի իշխանությունը։ Այդպես մարդը շատ արդյունավետ կարող է կիրառել իր թույլ կողմերը և փորձել դրանք ուժեղացնել։ Նաև մարդ պետք է հասկանա, թե որտեղ է և որ ուղղով է գնում, որպեսզի չընկնի այլ մարդկանց խելքին և կորցնի իր խելքը։

  1. մեկնաբանիր ամեն ստեղծագործության կառուցվածքը, բառապաշարը։

Առաջին ստեղծագործությունը ավելի պատկերավոր է նկարագրում ասելիքը և այն դարձնում է ավելի հետաքրքիր կիրառելով փոխաբերական իմաստներ։ Իսկ երկրորդը ավելի շատ իր մեջ պարունակում էր ուղղակի խորհուրդներ, որի հետ նաև կար մի անհասկանալի տեքստ։ Ինձ ավելի շատ դուր եկավ առաջինը։

Այս նյութը հրատարակվել է Գրականություն՝-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն