- ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր:

- ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
Գետ-տան նշան,
Գետաբերան-շրջան
Ակունք-աստղ
- ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.

բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի:- Նշել ՀՀ լանդշաֆտները- առանձնացնելով տվյալ լանդշաֆտին բնորոշ բուսական ու կենդականական աշխարհը, կլիմայական պայմանները, հողերը, տարածման բարձրությունները:
Անապատակիսանապատային
Այս լանդշաֆտը գտնվում է մինչև 1400մ բարձրությունների վրա։ Այստեղ տեղումները քիչ են լինում։ Կլիման հիմնականում չոր է և խիստ ցամաքային։ Այստեղ հողերը գորշ են։ Այս լանդշաֆտին բնորոշ են սողունները և միջատները։ Օրինակ՝ օձեր, կարիճներ, սարդեր և այլն։ Նաև այստեղ բուսականություն համարյա չկա։ Մենակ գարնանն է մի քիչ բուսականություն առաջանում և հետո չորանում։ Այստեղ նաև ապրում են վարազներ, եղեգնակատուներ և մի քանի թռչուններ։ Այս լանդշաֆտը զբաղեցնում է ՀՀ տարածքի 10%
Լեռնատափաստանային
Քանի որ այս գոտին ամենաշատ տարածքն է զբաղացնում՝ բաժանված է երկու կարգերի։ Հիմնականում այս լանդշաֆտային գոտին գտնվում է 1800-2400 մ բարձրությունների վրա։ Այստեղ տեղումները նույնպես շատ չեն։ Առաջին ենթագոտին չոր լեռնաթափաստանայինն է։ Այս գոտին ավելի ներքև է գտնվում, քան մյուս գոտին։ Հիմնականում օգտագործվում է տարբեր հացահատիկներ և բույսեր աճեցնելու և մշակելու համար։ Երկրորդ ենթագոտին սևահողային լեռնատափաստանայինն է։ Այս ենթագոտին ավելի բարձր է, դրա համար էլ տեղումները կրկնակի անգամ ավելի շատ են։ Քանի որ այստեղ շատ հումուս կա՝ զբաղվում են բույսերի մշակմամբ։ Լեռնատափաստանային լանդշաֆտը զբաղեցնում է ՀՀ տարածքի 35%-ը։ Հարուստ է մողեսներով, միջատներով և թռչուններով։
Լեռնաանտառային
Լեռնաանտառային լանդշաֆտը գտնվում է 2000-2400 մ բարձրությունների վրա և զբաղեցնում է տարածքի 10%-ը։ Տեղումների քանակը հավասար է սևահողային լեռնատափաստանային գոտուն։ Այստեղ նույնպես տարածված են թռչունները և միջատները։
Ալպյան և մերձ ալպյան
Այս գոտին սկսվում է 2000-2400 բարձրություններից։ Այստեղ ամառը կարճ է տևում։ Այստեղ տարվա կեսը ձմեռ է։ Կլիման հիմնականում խոնավ է։ Սա երևի վերջին գոտին է, որտեղ մարդիկ են բնակվում։
Ձյունամերձ
Այս լանդշաֆտը ամենաքիչ տարածվածն է, որովհետև գտնվում է միայն 3500 մ բարձրություններում։ Իսկ այդպիսի լեռները ՀՀ-ում շատ չեն։ Այստեղ նույնպես բուսականություն չկա ցրտի պատճառով։