Բնագիտություն

Առաջադրանքներ

  1. Քանի ոլորտ են առանձնացնում Երկրի կառուցվածքում:

Առանձնացնում են այս ոլորտները՝ քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ և կենսոլորտ:

2. Քանի շերտից է կազմված միջուկը և որոնք են դրանք,նշեք ամեն մի շերտի ջերմաստիճանը:

Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Միջուկի ընդանուր ջերմաստիճանը 5000:

3. Որքան է երկրակեղևի հզորությունը:

Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ:

4. Ըստ գիտնականների ինչից է կազմված միջուկը:

Ըստ գիտնականների միջուկը կազմված է երկաթից և նիկելից:

5. Որքան է միջնապատյանի ջերմությունը:

Միջնապատյանի ջերմությունը 2900 աստիճան է:

6. Երկրի ներքին կառուցվածքի շերտերը:

Երկրի ներքին կառուցվացքի շերտերն են՝ միջուկ, միջնապատյան և երկրակեղև:

7. Ինչ եղանակով են ուսումնասիրում Երկրի խորքերը:

Ուսումնասիրում են փոսեր փորելով կամ  հրաբուխների ժայթքումներից և տաք աղբյուրների գոյությունից:

8. Ինչ է քարոլորտը:

Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Քարոլորտը երկրի քարային բաղադրիչն է:

9. Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:

Երկրակեղևի հիմնական տեսակներն են՝ մայրցամաքային և օվկիանոսային:

10. Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:

Երկրակեղև ունի շերտավոր կառուցվացք:

11. Ինչ շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:

Երկրակեղևում տեղի են ունենում ուղղաձիգ և հորիզոնական շարժումներ:

12. Ինչ տարբերություն կա մայրցամաքային և օվկիանոսային երկրակեղևի միջև:

Մայրցամաքայինը ունի երեք շերտ, իսկ օվկիանոսայինը երկու շերտ: Մայրցամաքային երկրակեղևը հաստ է, իսկ օվկիանոսային երկրակեղևը բարակ:

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Բնագիտություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն